Ղազախստանի հնքահորում պայթյունի զոհերի թիվը հասել է 21-ի
Ղազախստանի Կարագանդա քաղաքում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնում է Tengrinews.kz տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով ArcelorMittal Temirtau (AMT) հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչներին։
Հրապարակման մեջ ասվում է, որ ներկայումս հանքում արգելափակված 23 մարդ կա։ Ընդհանուր առմամբ, այս տեղամասում աշխատել է 252 հանքափոր, որոնցից 208-ին դուրս են բերել։
Ընկերության տվյալներով՝ բուժօգնության են դիմել 18 փրկված աշխատակիցներ։ Սակայն նրանց վիճակի մասին մանրամասներ չեն նշվում։
«Հայտնաբերվել է 21 հանքափորի դի։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Շտաբը աշխատում է»,-ասվում է հրապարակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին