Երեք տարեկան տղան հակաբեղմնավորիչ հաբեր է կուլ տվել և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում
Սանկտ Պետերբուրգում երեխան յոթ հակաբեղմնավորիչ դեղահաբ է կուլ տվել: Այս մասին հայտնում է REN TV-ն։
Տղան միջին ծանրության վիճակում տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, երեխան ծնողների անփութության պատճառով 7 հակաբեղմնավորիչ դեղահաբ է կուլ տվել, որից հետո նրա վիճակը վատցել է։
Բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար, դեպքի հանգամանքները պարզում են իրավապահները, պետք է պարզել նաև, թե ինչ պայմաններում է ապրել տուժած տղան և արդյոք նրա ընտանիքը գրանցված է։
Հարակից հրապարակումներ`
- Գազայում բժիշկները ստիպված են վիրահատություններ իրականացնել առանց անզգայացման
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան