Էդգար Ղազարյանի կոչը՝ Հայաստանից և Արցախից Արմեն Աշոտյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակիցներին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:00-ից ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Երևան, Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք, Երազի այգու հարևանությամբ) տեղի է ունենալու ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հերթական դռնբաց դատական նիստը:
Ես՝ որպես քաղբանտարկյալների առկայության փաստն արձանագրող և նրանց ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակից, ժամը 12:00-ից լինելու եմ դատարանի բակում:
Կո´չ եմ անում Հայաստանից և Արցախից ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներին, մտահոգ քաղաքացիներին և հայրենասեր մարդկանց գա՛լ դատարանի բակ՝ միասին հետևել շինծու դատական գործի ընթացքին և դրանով աջակցություն ցուցաբերել քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին:
Արմեն Աշոտյանն անազատության մեջ է անձնապես, բայց այն պատճառով, որ հետևողականորեն պայքարել ու շարունակում է պայքարել Արցախի հայկականության և Հայաստանի պետականության համար, ընդդիմանում է գործող իշխանության հակաարցախյան ու հակահայկական քաղաքականությանը։
Աշոտյանը դրա համար վճարում է սեփական անազատությամբ, հետևաբար՝ մեզանից յուրաքանչյուրը՝ անհատապես, և բոլորս՝ հավաքականորեն, պարտավոր ենք աջակցել նրան գոնե մեր ֆիզիկական ներկայությամբ։
Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանի հիմնական մտածմունքներն ու մտահոգությունները կապված են Արցախի, արցախցիների և Հայաստանի հետ․ Աբրահամյան
- «Քաղաքական հետապնդումն այսպես է լինում»․ փաստաբանը՝ Աշոտյանին ևս 3 ամիս կալանքի տակ պահելու որոշման մասին
- Հինգ անձ երաշխավորել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար․ Մելիքյան
- Դատավորի հայտարարությունը հունից հանեց Աշոտյանին
- Ո՞վ է Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունքներ տվել, եթե հրաժարվում է անգամ առերեսվել. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին