Նոր Տրետյակովյան պատկերասրահում կանցկացվի զբոսանք հայերենով
Այսօր Նոր Տրետյակովյան պատկերասրահում տեղի կունենա զբոսանք հայերենով ՝ «Ֆիգուրատիվությունից մինչև աբստրակցիա»։ Երթուղին կսկսվի Կուզմա Պետրով-Վոդկինի «Կարմիր ձիու լողացնելը» կտավից և կավարտվի Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի»-ով:
Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի կայքից տեղեկանում ենք, որ զբոսանքը «Մշակութային ինտեգրացիա» նախագծի մի մասն է, որն իրականացվում է Տրետյակովյան պատկերասրահում 2019 թվականից և ուղղված է միգրացիոն փորձ ունեցող մարդկանց։
Ռուս ավանգարդ նկարիչների հայտնի գործերով սրահներով զբոսնելը հնարավորություն է տեսնելու և բացատրելու, թե ինչպես է քսաներորդ դարասկզբի ռուսական արվեստը հրաժարվում ընդօրինակել իրականությունը՝ այդպիսով փոխելով ամբողջ տեսողական աշխարհը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան