
Լավրով-Բայրամով զրույց. հաստատվել է ՀՀ ևԱդրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը
Այսօր կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։
«Հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում»,- նշված է հաղորդագրության մեջ։