Լավրովը զգուշացրել է Եվրասիայում մեծ պատերազմի վտանգի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բելառուսական BelTA լրատվականին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե Եվրասիայում ո՞ր հակամարտությունն է ամենավտանգավորը։
«Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ յուրովի վտանգավոր են, նրանցից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մեծ պատերազմի: Հատկապես, իհարկե, նկատի ունեմ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այնտեղ մի քանի թեժ կետեր կան՝ Սիրիա, Եմեն, Լիբիա: Այս ամենը թափվում է աֆրիկյան մայրցամաքի վրա»,-ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Արևմուտքի ագրեսիայի հետևանքով Լիբիայի պետականության կորուստը հանգեցրել է Եվրոպայում հսկայական թվով միգրանտների հայտնվելուն և աֆրիկյան երկրներում ահաբեկչության տարածմանը։
Նախարարի խոսքով, տարածաշրջանում նման օրինակները շատ են, սակայն վերջին շրջանում պաղեստինյան հիմնախնդիրը վեր հառնեց իր սրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Մերձավոր Արևելքից. Լուկաշենկո
- Մերձավոր Արևելքում սպանվել է 22 լրագրող
- ԱՄՆ-ն ինքնաթիռներ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանին հակամարտության մեջ ներգրավվել թույլ չտալու համար