Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը չի բեռնաթափի կենտրոնը. Մնացական Բիչախչյան
ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը գրում է.
«Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները:
Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կագնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը:
Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»։
Նա նշել է, որ գրառման նպատակը դիսկուսիան է և առաջարկներ ներկայացնելը.
«Ես ամփոփեմ իմ առաջարկները կետ առ կետ
1. ընդհանուր գնային քաղաքականությունը թողնել նույնը, տարեկան վճարը թողնել նույնը, սահմանել նույն տեղում օրվա մեջ անընդմեջ կայանելու ժամային սահմանափակում, եթե կուզենա ավելի երկար կայանի, թող տարվա վճարից բացի վճարի նաև հավելյալ, օրերով, ամիսներով անընդմեջ կայանելու համար,
2. կենտրոնում բոլոր հիմնարկների դիմացից հանել ծառայողական մեքենաները, կառավարության շենք, դատախազություն, թաղապետարաններ, քաղաքապետարան, բոլոր տեղերից: Թող սպասարկող մեքենաները կամ գնան տանը սպասեն կամ շատ հեռու: Եթե նման պահանջ չդրվի, դուրս է գալիս մտնում ենք քաղաքացու գրպանը: Իսկ ով ասեց, որ պաշտոնյան իր կաբինետում նստած ծառայողական մեքենան աշխատանքի անբաժնելի մասն է և պատուհանից պետք է հասանելի տեսադաշտում լինի:
Իսկ եթե չեն հանվում մեքենաները, թող բոլորը քաղաքացիների նման հավասար վճարեն, բայց իրենց գրպանից, ոչ թե բյուջեի հաշվին:
3. եթե կառավարության շենքի դիմաց թույլատրելի են ծառայողական մեքենաների կայանումը, թող հրապարակի գորգի կողքն էլ կայանեն, բավականին մեծ տարածք է: Երկուսն էլ հրապարակի տարածքներ են, մի տեղում կարելի է, մյուսում՝ ոչ:
4. մնացած առաջարկները ավելի երկարաժամկետ լուծում պահանջող են. օրինակ բոլոր պետական հիմնարկները հանել կենտրոնից, ավտոբոսների քանակը ավելացնել»,- գրել է նա:
Այսօր «Փաստ»-ը գրել էր, որ զգալիորեն թանկանալու է Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը. ««Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, գործելու է գոտիականության սկզբունքը. պայմանականորեն ասված՝ ավելի «խիտ» կենտրոն և համեմատաբար «թեթև» կենտրոն»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան