Սաակաշվիլին կոչ է արել պարտադրանքով գնել Վրաստանում ռուսների անշարժ գույքերը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ազգային անվտանգության նկատառումներով պետք է պարտադրանքով գնել անշարժ գույքերը, որոնք ձեռք են բերել երկրում Ռուսաստանի քաղաքացիները։ Նրա խոսքերը դատական նիստից, որտեղ նա ներկա էր հեռակապի միջոցով, մեջբերում է Newsgeorgia.ge պորտալը։
Սահակաշվիլիի խոսքով, վաղ թե ուշ Վրաստանում իշխանությունը կփոխվի, և այդ ժամանակ անհրաժեշտ կլինի զբաղվել ռուսների կողմից Վրաստանում անշարժ գույքի զանգվածային գնումների հետևանքով։
«Ռուսների մեծ մասի մենթալիտետի շտկումն անհնար է։ Այդ մարդիկ Վրաստանի համար մեծ վտանգի աղբյուր են… Հենց կառավարությունը փոխվի, ռուսներին մեկ տարի ժամանակ պետք է տրվի բնակարաններ վաճառելու համար»,-ասել է նա։
Սաակաշվիլին ընդգծել է, որ պետությունը պետք է ծրագիր ստեղծի, որպեսզի հետագայում դյուրացնի արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների կողմից բնակարանների և հողատարածքների ձեռքբերումը։
«Մենք պետք է ծրագիր ստեղծենք վրացիների վերադարձի համար... Ռուսները Վրաստանում երկարաժամկետ ապագա չունեն»,-հայտարարել է քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին Երևանին և Բաքվին խորհուրդ է տալիս ճանապարհի վարձակալության պայմանագիր կնքել
- «Փաստն այն է, որ աշխարհում նոր համաշխարհային պատերազմ է ընթանում, որն սկսվել և զարգացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև․ Սաակաշվիլի
- Ժամանակին զբոսաշրջությունը տոն էր, հիմա՝ ֆաշիզմ․ Սաակաշվիլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան