Իմ ընտրվելուց հետո չի մշակվել ադրբեջանական ռազմական գործողությունների պլանը. Սամվել Շահրամանյան
«Ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ է իրականացվում Արցախում: Պարզ է, որ իմ ընտրվելուց հետո չի մշակվել նաև այդ ռազմական գործողությունների պլանը»,-Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ շեշտելով, որ ռազմական գործողությունները նախօրոք մշակված և պատրաստված էին:
Նա հայտնեց, որ վերջին ամիսներին, որպես անվտանգության խորհրդի քարտուղար, մշտապես ստանում էր տեղեկություն կուտակումների մասին:
«Մենք պարբերաբար անվտանգության խորհրդի նիստերում քննարկումներ էինք իրականացնում, թե ինչ կուտակումներ են իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի երկայնքով»,-ասաց Շահրամանայնը և, հավելելով, որ ծանր տեխնիկա էր կուտակված, հրետանի և բավական մեծ անձնակազմ, այդ թվում նաև հատուկ նշանակության սգտորաբաժանումներ, հավելեց. «Խոսել այն մասին, թե վերջին օրերին է պատերազմի գաղափարը ծագել և իմ ընտրությունների հետ է կապված, ինձ թվում է այն ճիշտ չէ, կեղծ թեզ է»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում. Շահրամանյան
- Ծեծի ենթարկված Շահրամանյանը բողոք չի ներկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան