Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հավաստիացումները, որ իրենք Սյունիքի վրա հարձակվելու նպատակ չունեն, ավելի է խորացնում ադրբեջանական սպառնալիքը:
Նախ չի բացառվում, որ Ադրբեջանը փորձում է այդ ուղղությամբ ագրեսիայի անկանխատեսլիությունն ապահովել, երկրորդ, անուղղակի ասում է, որ այդ հարցը խաղաղ ճանապարհով է լուծելու:
Մյուս վտանգավոր հանգամանքը, Ադրբեջանը չհարձակվելու «հավաստիացումը» միայն Սյունիքի մարզի առնչությամբ է արտահայտում, ինչը այլ հարցեր է առաջացնում ՀՀ մյուս մարզերի առնչությամբ:
Հայաստանյան գործող իշխանությունները պատմական նվեր են թուրք-ադրբեջանական դաշինքի համար և նրանք փորձում են իրենց հավակնությունների ու ֆանտազիայի ողջ պաշարն իրացնել, ընդ որում` նրանց համար տարբերություն չկա, թե դա ինչ ճանապարհով կարվի` խաղա՞ղ, թե՞ պատերազմական»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի և նոր հանացանքների հիմքեր. Թաթոյան
- Ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ ներկայացնում է թուրքագետը
- Հասցրեցին Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին. Վարդան Օսկանյան
- Ղարիբաշվիլի. Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար
- Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը․ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան