Ցույցերին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել է արցախցի 2 երիտասարդ
Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով, հայտնաբերվել է, խափանման միջոցը է ընտրվել կալանքը:
Նույն մեղադրանքով հայտնաբերվել ու կալանավորվել էր նաև 21-ամյա Մխիթար Օ.-ն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք արմատներով Արցախից են։ Խոսքը սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սկսած ռազմական գործողությունների ֆոնին Երևանում, մասնավորապես կառավարության մոտ, տեղի ունեցած ցույցերի մասին է։
Կալանավորված տղաների մասին մանրամասներ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա գրել է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի` Մանվել Պետրոսյանին ու Սամվել Միրզոյանին, որոնք նույնպես արմատներով Արցախից են։ Վերջինս, ի դեպ, անչափահաս է։ Դատարանն այժմ քննում է կալանքի միջնորդության հարցը։ Փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է, թե ինչ մեխանիզմով են ձերբակալում հավաքի մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Բաբայան. ՔԿ-ն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին, առավելապես արցախցիներին
- Գոռ Հակոբյան և Մանվել Պետրոսյան՝ առևանգվել են այսօր և գերի են այս իշխանություններին
- Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան