Գազայի հատվածում զոհերի թիվն անցել է 8 հազարը, որոնց կեսը երեխաներ են
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ անկլավի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, որոնց կեսը երեխաներ են: Նախարարությունից տրածված լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Իսրայելական ագրեսիայի հետ կապված մահերի թիվը գերազանցել է ութ հազարը, որոնց կեսը երեխաներ են»,-«Ֆրանս պրեսս»-ին հայտնել են նախարարությունից։
«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է ավելի քան 300-ով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ Նախկինում հաղորդվում էր 7,7 հազար զոհի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան