Ռեգիոնալիզմի քաղաքականության կարևոր բաղադրիչն է գտնել տարածաշրջանում շահակիցների. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Իրանը մեր բարեկամն է, ու դա ո'չ թե նրա համար, որ մենք շատ լավն ենք, այլ պարզապես համընկնում են մեր շահերը` Իրանը չի ուզում տեսնել հզոր Թուրքիա և թուրանիզմի գերիշխանություն, մենք էլ չենք ուզում տարածաշրջանը տեսնել թուրքերի և թուրանիստների գերիշխանության ներքո։
Հետևաբար Հայաստանն ու Իրանը պետք է ի վերջո դառնան ռազմավարական գործընկեր` համատեղ մշակելով տարածաշրջանային քաղաքականության ռազմավարությունը։
Մենք ասելով նկատի ունեմ Հայաստանի ճակատագրով իսկապես մտահոգ մարդկանց, այլ ո'չ թե Հայաստանի հաշվին խաղեր խաղացող լպրծուններին։
Հ.Գ. Ի դեպ, երբ խոսում եք ռեգիոնալիզմի մասին, սա հենց ռեգիոնալիզմի քաղաքականության կարևոր բաղադրիչն է` գտնել տարածաշրջանում շահակիցների և մշակել ընդհանուր օրակարգ»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական մուրճի և իսրայելական սալի արանքում հայտնված Բաքվի բռնապետը. Վարդան Ոսկանյան
- Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի վրա հարձակումները
- Իրանը փորձարկել է «Karran» մարտական ԱԹՍ ի կատարելագործված տարբերակը
- Իսրայելին ԱՄՆ-ի օգնության շարունակության դեպքում Իրանը սպառնում է նոր ճակատներ բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան