Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատշաճ առաքելություն ուղարկել Արցախի Հանրապետություն
Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել հոկտեմբերի 1-ին ԱրցախԻ Հանրապետությունում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, որում ասվում է.
«Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով։ Դժվար է հասկանալ, թե որն էր նման առաքելության նպատակը և ինչու Ադրբեջանի կողմից ներխուժման հետևանքով 9-ամսյա շրջափակման ընթացքում Ադրբեջանի կողմից ավելի մեծ ճնշում երբեք չի եղել՝ թույլ տալու առաքելությունը Արցախ:
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին պատրաստել պատշաճ առաքելություն Արցախի Հանրապետությունում, որը կներառի հակամարտությունից չեզոք երկրների միջազգային թիմի անդամներին՝ տեղում ներկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայության իրավունքները ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին նվիրվածությամբ։
Եթե ՄԱԿ-ը չի պատրաստվում լրջորեն վերաբերվել ցեղասպանությանը, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես առաքելություններ չուղարկեն ցեղասպանություն վերապրած շրջաններ»:
Հայտարարությունն ամբողջական՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կքննարկի Բաքվի կողմից Արցախի առևանգված գործիչներին օգնելու հարցը
- Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
- Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար
- Լեմկինի ինստիտուտ. Ցանկացած անձ և/կամ պետություն, որը թույլ է տալիս Ադրբեջանին շրջափակել Արցախը, կարող է պատասխանատվության ենթարկվել դատարանում հանցակցության համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան