Մ23 ԱԱ. Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի մարզիկին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Նա 2-2 հաշվով, վերջին միավորի առավելությամբ, պարտության մատնեց ադրբեջանցի Բաբաշովին։
Մանվել Խաչատրյանը նույնպես հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Սամվել Սարգսյանը առաջին սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակցին, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմարտում 0:8 հաշվով զիջեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան