Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի, գործելու են «ջունգլիների օրենքները».Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է
«Այն դատավորները, ովքեր այսօր ակնհայտ ապօրինությունների են գնում` գործեր դակում, մարդկանց կալանքի ուղարկում կամ պարզապես քաղաքական վճիռներ կայացնում` երազելու են, որ վճռական պահին իրենց իրավական պատասխանատվության ենթարկեն:
Որովհետև որևէ մեկը չգիտի, թե Հայաստանի ներսում` խորքում, գտնվող «վառոդի տակառը» երբ կպայթի ու սա տեղի է ունենալու անկախ շատերիս կամքից:
Երբ երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի` քաղաքական ուժերի, գործիչների կամքից անկախ, գործելու է «ջունգլիների օրենքները» և դա որևէ մեկն այլևս չի կարողանալու կանգնեցնել:
Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ քաղաքական պրոցեսները վերացվի, իսկ սա բերելու է անկանխատեսելի գործընթացների:
Այս ամենը Արմեն Աշոտյանով, Գրիգորի Խաչատուրովով, Նարեկ Մալյանով, զոհված նահատակների ծնողներով, Մամիկոն Ասլանյանով, Տաթև Վիրաբյանով կամ արցախցի երիտասարդներով չի ավարտվելու:
Այս իշխանությունը երկիրը տանում է մի ճանապարհով, երբ մի կետում կառավարումը կորցնելու է և դեպի ձորը գնացող մեքենան առանց վարորդ խորտակման է մղվելու»:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն փակ գաղտնի ընտրակարգով միաձայն՝ 67 կողմով Վճռաբեկ դատարանի երկու դատավոր ընտրեց
- Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարաձգվեց
- Աշոտյանի պաշտպան. Դատավորը վերջին պահին որոշել է բողոքները քննել բանավոր ընթացակարգով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան