Մեր հողը կանչում է մեզ
Առուստամյանների ընտանիքը Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում թողել է տունը, մեքենաները, անասուններին։ Մի քանի ծածկոց են միայն վերցրել, վառելիք չեն ունեցել։ Բեռնատարը կապել են մարդատարից ու հասել Գորիս։ Այդ գիշեր մնացել են Գորիսի թատրոնի շենքում, նստած են քնել ու առավոտ շուտ ճանապարհ ընկել՝ անորոշ ուղղությամբ․ դեռ տուն չէին գտել։ Հետո ասել են՝ Արագած եք գնալու։ Տիկին Սիլվան ասում է՝ տեղն էլ չեն իմացել։ Հիմա իրենց 8-հոգանոց ընտանիքը Արագածում 5-սենյականոց մի տանն է ապրում․ գյուղապետն է հարևանի տանը տեղավորել։
«Հետք»-ի տեսանյութում տիկին Սիլվան պատմում է. «Քերթ գյուղում 35 տարի բուժքույր եմ եղել։ Սեպտեմբերի 19-ին բուժկետում նստած էինք։ Ժամը 1-ին լսեցի ձայներ։ Գնացեի տուն, տեսա ամուսինս մեքենայի անվադողներն է սարքոմ։ Ասաց՝ երկու ժամ են տվել, պետք է շուտ դուրս գանք։ Մեր տնից գյուղի բոլոր մասերը երևում էինք։ Տեսա՝ մեքենաներն իրար հեևտևից դուրս էին գալիս։
Այստեղի ժողովուրըդ մեզ մենակ չեն թողնում, բայց մեկա... մեր հողն եմ ուզում, մեր Արցախն եմ ուզում։ Ճիշտ է՝ լավ են մեզ նայում, բայց մեկա՝ հողը կանչում է մեզ, մենք պետք է վերադառնանք։ Մեր երեխաների արյունն այնտեղ է։ Մենք պետք է հետ գնանք»։
Մանրամասն՝ «Հետք»-ի տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի. Երբևէ կյանքում այսքան նվաստացած ինձ չեմ զգացել
- Արցախցի Մարթա Ալթունյանը հանդիսություններն անպայման սկսելու է արցախյան բարբառով
- Աստծուց էր, որ մեքենաների հետևից չընկանք, չգնացինք բենզինի պահեստ.Արցախցի քարտաշ Մոսի
- Արցախցի Դավիթը գործիքների կարիք ունի
- Մաա՜մ, տու հու՞նցս ինձ ասում Արցախ չկա, ես հու՞նց մոռանամ իմ հայրենիք. Արցախցի մոր ու երեխայի երկխոսությունը
- «Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին»․ Արցախցի այրու հիշողությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան