ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա կազմակերպությունից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու հիմքեր չի տեսնում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բելառուսական «СТВ» հեռուստաալիքին տված հարցազրույցին։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, դրանք ժամանակավոր երեւույթներ են, բայց ամեն դեպքում Հայաստանը կլինի և Ռուսաստանի, և Բելառուսի, ևՀԱՊԿ-ի հետ», - նշել Է Բորդյուժան։
Նրա խոսքով՝ ինքն ընդհանրապես չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։
«Պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանն այդքան ինտեգրված է Ռուսաստանի հետ, և ոչ միայն տնտեսապես, քանի որ հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն, ապրում են Ռուսաստանում», - ասել Է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին