Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել Է Գազայի հատվածում գերմանացի պատանդի մահը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների մոտ գերության մեջ գտնվող երկրի քաղաքացիներից մեկի մահը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ պետք է հաստատենք Գերմանիայի քաղաքացիություն ունեցող ևս մեկ մարդու մահը», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ նրա ազգանունը չի նշվում:
Ավելի վաղ Իսրայելում առևանգված գերմանուհի Շանի Լուքի մայրը, որի կադրերը տարածվել են ամբողջ աշխարհով, հայտնել էր դստեր մահվան մասին:
22-ամյա Շանի Լուքի պատմությունը գրավել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունը այն բանից հետո, երբ մայրը ճանաչել է նրան ՀԱՄԱՍ-ի կողմից հրապարակված տեսագրություններում, որտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալները պիկապ-բեռնատարի բեռնախցիկում բերանքսիվայր ընկած աղջկան պահում են անբնական ոլորված ոտքերով: Հաղորդվել է, որ դրանից հետո նա բժշկական օգնություն է ստացել Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում։
Շանիի մայրը դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ պահանջելով «չվիճել պատասխանատվության մասին», այլ «դուրս բերել» աղջկան Գազայի հատվածից և վերադարձնել նրան տուն։
Շանի Լուքը Գերմանիայի և Իսրայելի քաղաքացիություն ունի և մի քանի անգամ այցելել է իր տատիկին ու պապիկին Ռավենսբուրգում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին