Ինչքան դուք եք սիրում. Աշոտյանի գործով դատավորի խոստովանությունից հետո ծիծաղ պայթեց
«Միայն բացարկ հայտնելու շրջանակներում, առանց ... հակառակ պարագայում Ձեր նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի»,-ելույթ ունենալ պատրաստվող Արմեն Աշոտյանին ասաց նախագահող դատավորը։
«Միանգամից վճիռը հրապարակեք, պրծնենք, էսքան մարդու խի՞ եք տանջում։ Էդ էլ WhatsApp-ո՞վ է ուղարկել, թե ուրիշ ինչով։ Թողեք խոսմ, խոսքի՞ց եք վախենում։ Ես գիտեմ՝ ինձ խի եք նստացրել»,-դատավորին արձագանքեց Աշոտյանը։
Նա ավելացրեց, իրեն զրկել են ազատությունից, իսկ դատարանի դահլիճում զրկում են նաև խոսքի ազատությունից։
«Ադրբեջան բառից խի՞ եք նեղվել։ Երկրի ղեկավար ներկայացող մարդը երևի գիշերն էլ է այդ բառն արտաբերում»,-ասաց աշոտյանը։
«Դուք շատ եք սիրում այդ բառը»,-արձագանքեց դատավորը։
«Ես շատ եմ սիրում այդ բառը, այո, մանավանդ իր կատարմամբ, շատ եմ սիրում։ Երևի Դուք էլ իրան եք սիրում»,-շարունակեց Աշոտյանը։
«Ինչքան Դուք եք սիրում»,-պատասխանեց դատավորը, ինչից հետո դատարանի դահլիճը պայթեց ծիծաղից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին