Էդգար Ղազարյան. Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը կայացրել է մի հոգի, դա հայրենիքի գողն է
«Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվողը դատական գործընթաց որակել չի կարելի, քանի որ այն իր հիմքում գոնե մեկ իրավական բաղադրիկչ պետք է ունենա, այսինքն լինի մեղադրանք, հանցակազմ»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, որը հակակոռուպցիոն դատարանի դիմաց է՝ իր աջակցությունը հայտնելու ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Ղազարյանի խոսքով, ոչ մի հանցանք չգործած մարդուն պահում են անազատության մեջ, վերացական մեղադրանք են ներկայացնում, ո՞նց կարող է դա կապ ունենալ դատական գործընթացի հետ։
«Այն, ինչի դեմ, որ դուրս ենք եկել հանրային պայքարի, ապօրինությունների մի ամբողջ շղթա է։ Դատավոր, դատախազ, քննիչ դրանք բոլորը տասներորդական են, Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը կայացրել է մի հոգի՝ դա հայրենիքի գողն է։ Նույն մարդն է, որ կայացրել է հոկտեմբերի 6-ի, նոյեմբերի 9-ի որոշումները»,-ասաց գործիչը։
Ղազարյանը նկատեց, որ Աշոտյանին ու այլ գործիչների ազատությունից զրկելու որոշում է կայացվել, քանի որ նրանք պայքարում են այդ մարդու ապօրինությունների, ազգակործան, հայրենակործան գործողությունների դեմ։
«Այդպիսով նա ճանապարհ է հարթում, որ իր սև գործն անի, թե չէ սա դատական պրոցեսի հետ կապ չունի, հետևաբար որևէ բան ակնկալել պետք չէ պրոցեսից։ Պետք է պայքարել, որ բոլոր այդ մարդիկ լինեն ազատության մեջ ու կարողանան պայքարել հանուն հայրենիքի»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան