Իրանը ինքնաբավության է հասել ինքնաթիռների պահպանման և սպասարկման ոլորտում
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնյաների խոսքով, չնայած պատժամիջոցներին, երկրի ավիացիոն արդյունաբերությունը մեծ առաջընթաց է գրանցել, և առկա ինքնաթիռների վերանորոգումն իրականացվում է ներքին մասնագետների կողմից։
Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդմամբ, այս պահին ոչ մի ինքնաթիռ վերանորոգման համար չի ուղարկվում արտերկիր: Գործողության նպատակը, որը կոչվում է «մասերի վերանորոգման շարժում» անսարք ինքնաթիռները թռիչքի համար պատրաստելն է:
Վերջին երկու տարում, հենվելով գիտելիքահենք ընկերությունների և իրանցի մասնագետների վրա, վերանորոգվել է 31 ինքնաթիռի շարժիչ, իսկ 3 ATR ինքնաթիռ և մեկ 319A ինքնաթիռ վերադարձել են գործառնական ցիկլ։
Միջին հաշվով, Իրանում ինքնաթիռի շարժիչի վերանորոգումը տևում է մոտ 10 օր, մինչդեռ շարժիչն վերանորոգման հաար արտասահման ուղարկելը տևում է ավելի քան երկու ամիս։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին 20 ամսում երկիր է ժամանել 60 ինքնաթիռ, որոնցից 30-ը մինչ այժմ շահագործվել են։
Մոհամմադ Մոհամմադի Բախշն ընդգծել է. «Որտեղ պատժամիջոցներ կան, մենք պետք է ինքնաբավություն և կարողություն ստեղծենք մեզ համար, և սա այն է, ինչ տեղի ունեցավ այսօր երկրի ավիացիոն ոլորտում։ Մենք այսօր կանգնած ենք մեր ոտքերի վրա, և որոշ բարեկամ երկրների համար, որոնց ինքնաթիռները մեր երկրում ենք վերանորոգում, և նույնիսկ մեծ երկրներ համար հույս են ներշնչել:
Նախկինում մենք լուրջ խնդիրներ ունեինք քսանյութերի կամ օդանավերի շարժիչային յուղերի ոլորտում, իսկ աշխարհի հայտնի ընկերությունները ինքնաթիռի շարժիչի յուղ չէին մատակարարում Իրանին։ Բայց գիտելիքահենք ընկերության համագործակցությամբ կարճ ժամանակահատվածում մենք ոչ միայն մեր սեփական կարիքների մատակարարն ենք, այլեւ դարձել ենք արտահանող»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան