ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. կա զոհ
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1956 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1956 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Դ., ծնված 1960 թ.). «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդ Հ. Ա.-ի դին, պատգարակով մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ»,- ասվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունում։