Սամսոնյան. Արմեն Աշոտյանին մեկուսացրել են, որովհետև ամենամեծ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն է
«Միջազգային կառույցները չեն ուզում լսել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Ակնհայտ է, որ միջազգային կառույցներին ձեռնտու է Հայաստանում ունենալ անողնաշար, միջազգային և Հայաստանի դեպքում թշնամական շահեր սպասարկող մի կառավարիչ, որը Նիկոլ Փաշինյանն է»,-լրագրողներին ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը հակակոռուպցիոն դատարանի դիմաց է՝ իր աջակցությունը հայտնելու ամիսներ շարունակ անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Ըստ նրա, սա շատ հետաքրքիր և և ոչ դրական հետևանք է ունենալու ապագայում այդ միջազգային կառույցների վրա, քանի որ հաջորդ իշխանությունը հաշվի չի առնելու միջազգային կառույցների աղաղակումները, այլևս ՀՀ-ում միջազգային կառույցների ձայնը դառնալու է զրո. «Նախկինում չեղած տեղն ասում էին քաղբանտարկյալ է, այսօր բազմաթիվ քաղբանտարկյալնել կան, բայց եվրոպացիները սուս են, որևէ բան չունեն ասելու»։
Ն. Սամսոնյանի խոսքով, Արմեն Աշոտյանը ամենադասական քաղբանտարկյալն է. «Ի տարբերություն մեր մյուս ընկերների, որոնցից մեկը խոսքի համար է նստած, մյուսը՝ իբրև ինչ-որ մեկին խփելու համար, երրորդը՝ շիշ նետելու համար, Աշոտյանի գործը զրոյական հիմք և ապացուցողական բազա ունեցող ջուր է, որի հիմքը քաղաքական է։
Արմեն Աշոտյանին մեկուսացրել են, որովհետև նա քաղաքական ամենամեծ կուսակցության, այս պահին ամենամեծ ընդդիմադիր կուսակցության և ամենակազմակերպված կուսակցություններից մեկի փոխնախագահն է։
Մնացած մասին, 30-ից ավելի են, անգամ ասում են 50 մարդ կա նստած քաղաքական հայացքների պատճառով... Այս ընտրովի արդարադատությունը, քաղաքական հետապնդումները վաղը, մյուս օրը բումերանգի նման հետ են վերադառնալու, բայց այս անգամ իրենց դատելու են այս ժամանակահատվածում նման բաներ անելու համար։ Ու թող փորձի որևէ միջազգային կառույց դա ներկայացնել որպես քաղաքական գործընթաց կամ քաղաքական հետապնդում»։
Ակտիվիստ Վազգեն Սաղաթելյանն ասաց, որ Աշոտյանի գործով երկու կարծիք չի կարող լինել. «Սա շինծու գործ է, որն արվել է Արմեն Աշոտյանին լռեցնելու նպատակով»։
«Ցավալին այն է, որ միջազգային հանրությունը շարունակում է անհասկանալի գնահատականներ տալ։ Վերջերս կրկին Հայաստանն անվանվեց ժողովրդավարական բաստիոն այս շրջանում, փարոս։ Աբսուրդ է, որովհետև երբեք Հայաստանի նորանկախ պատմության մեջ խոսքի համար այսքան քանակի բանտարկյալներ չեն եղել, եթե չասեմ առհասարակ խոսքի համար ինչ-որ մարդիկ կալանավորված լինեին։
Սրա ավարտը մեկն է՝ Նիկոլի ու նիկոլիզմի հեռացումը»,- ասաց Վ.Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան դուք եք սիրում. Աշոտյանի գործով դատավորի խոստովանությունից հետո ծիծաղ պայթեց
- Շուշան Պետրոսյան. Ներկայիս հանցագործ իշխանությանը ձեռք չեն տալիս գիտակները, արժանապատիվ հայերը
- Աշոտյանին դիմավորեցին ծափահարություններով
- Էդգար Ղազարյան. Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը կայացրել է մի հոգի, դա հայրենիքի գողն է
- Էդգար Ղազարյանի կոչը՝ Հայաստանից և Արցախից Արմեն Աշոտյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան