Մշակույթ 16:58 30/10/2023 Հայաստան

Դրսում շատերը նույնիսկ զարմանում են, որ Հայաստանը 100 տարի է կինոարտադրություն ունի. Շուշանիկ Միրզախանյան

Այս տարի հայկական կինոն նշում է 100-ամյակը: Այդ 100 տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 3000 գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն ֆիլմեր են ստեղծվել և հոբելյանական տարին ևս մեկ  հնարավորություն է բացահայտելու և վերագնահատելու հարյուրամյա հայկական կինոժառանգությունը։

Հայկական կինոյի հիմնադրման 100-ամյակի շրջանակներում, փառատոների ու տարբեր ծրագրերի միջոցով, աշխարհի տարբեր երկրներում, նաև հենց Հայաստանում, ներկայացվել է հայ կինոն։ Իսկ ահա նոյեմբերի 2-3-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։

Panorama.am-ը զրուցել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ տարվա ընթացքում հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների, ընդհանրապես հայկական կինոժառանգության, ժամանակակից հայ կինոյի մասին։

Panorama.am-ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում անցկացվելու է միջազգային համաժողով։ Ովքե՞ր են ներկա լինելու համաժողովին, քննարկման հիմնական թեման միայն հայկական կինո՞ն է լինելու։

Շ. Միրզախանյան-Լինելու են քննարկումներ, ելույթներ։ Չի խոսվելու միայն  հայ կինոյի մասին։ Քանի որ մոտ 20 երկրից գալու են մասնագետներ, կքննարկվեն ֆիմերի պահպանման խնդիրները, կլինի փորձի փոխանակում, կխոսվի համատեղ կինոարտադրության մասին։ Երկրորդ օրը լինելու են պանելային քննարկումներ։  Ցուցադրվելու է նաև «Բարև ես եմ»  ֆիլմը։ Կարծում եմ՝ հետաքրքիր ձևաչափ ենք ընտրել։ Մենք բավականին սովորելու բաներ ունենք մեր գործընկերներից, ինչու չէ՝ նաև մեր փորձը փոխանցելու նրանց։

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ծրագրերը շատ տարբեր են։ Մի մասն ավարտվել է, մի մասն ընթացքի մեջ է։ Մինչև տարեվերջ կշարունակվեն։ Այնքան հագեցած էր ծրագիրը, որ որոշ միջազգային ցուցադրություններ  տեղափոխվել են հաջորդ տարվա առաջին ամիսներ։
Ունենք մեծ ծրագիր, որը նաև իրականացնում ենք մեր երկրում. Հայաստանի մարզերում ցուցադրություններ են կազմակերպվում՝ ներկայացնելով մեր հայկական ֆիլմերը։ Հայ կինոյի մեր բոլոր ծրագրերը նպատակ ունեն նորովի բացահայտելու,  վերագնահատելու մեր ամբողջ 100-ամյա կինոժառանգությունը։

Շատ կարևոր է նաև, որ միջազգային հարությունը, հանդիսատեսը ճանաչի հայկական կինոն։ Շատերը չգիտեն, նույնիսկ զարմանում են, որ  100 տարի ունենք կինոարտադրություն։
Մենք հպարտանում ենք, քանի որ ունենք հարուստ ժառանգություն։ Հպարտանում ենք նաև մեր համր կինոյի շրջանով։ Այդ շրջանի փայլուն ֆիլմեր ունենք։

Panorama.am-Բացի վերագնահատելուց, այսօր ի՞նչ պետք է արվի, որ այդ 100-ամյա պատմությունն իր շարունակությունն ունենա, ստեղծվեն այնպիսի որակյալ ֆիլմեր, ինչպիսին արդեն ունեցել ենք։

Շ.Միրզախանյան-Բարդ հարց է։ Նման ֆիլմեր ցուցադրում ենք, երիտասարդները ծանոթանում են։ Միգուցե իրենց համար կլինի ուսուցողական ճանապարհ։ Այսօրվա երիտասարդ ստեղծագործողները պետք է իրենք ճիշտ վերագնահատեն այս ամեն ինչը, կարողանան նոր ֆիլմներով անդրադառնալ համամարդկային թեմաների, բարություն քարոզեն։ Այսօր աշխարհը շատ է չարացել, ուզում ես ֆիլմերի մեջ ավելի շատ տեսնենս բարություն, մարդկային նորմալ հարաբերություններ։

Panorama.am-Բացի այն, որ ռեժիսորն ինքն ընտրի թեման, նաև պետությունը չպե՞տք է իր դերակատարումն ունենա, որևէ թեմայով ֆիլմի պատվեր իջեցնի։ Այսօր չկա պատվերի ինստիտուտը։

Շ.Միրզախանյան-Չէ, չկա պատվերի ինստիտուտը։ Պատվեր էլ կարող է լինել, և նաև թողնել ազատ ստեղծագործողին ինքն ընտրի։ Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի։ Կարող է պատվեր տա պետությունը, դա արդեն ուրիշ ծրագիր է։

Իդեալական կլիներ՝ և պատվեր լիներ, եթե պետությունը ինչ- որ թեմայի շուրջ ցանկանար ֆիլմ ունենալ, և այն ձևաչափը, որը կա մեզ մոտ, այսինքն ազատ ենք թողնում, իրենք են ներկայացնում թեմաները։

Panorama.am-Լավ հայկական կինո ստեղծելու համար ի՞նչն է մեզ պակասում։

Շ.Միրզախանյան-Խորհրդային տարիների ֆիլմերը, որոնք ասում ենք լավն են, այն ժամանակ, որպես հանդիսատես, լսել եմ, որ շատ ֆիլմերի դեպքում դժգոհություն է եղել։ Այնպես չէ, որ բոլորը գեղեցիկ ընդունվել են հանդիսատեսի կողմից։ Միգուցե ժամանակ է պետք։ Մենք մեծ քանակի ֆիլմեր չենք ֆինանսավորում, մեզ մոտ արտադրությունը մեծ չէ։  Կարծում եմ՝ այս փոքր քանակի մեջ կա շարժ, ունենք ֆիլմեր, որոնք հանգիստ ներկայացնում ենք այսօր ու չենք ամաչում, որ սա հայկական կինո է։ Ինձ թվում է՝ ժամանակ է պետք։ Իհարկե, ըստ ինձ, ամենակարևորը  ֆիլմի սյուժեն է։ Ունենք փորձառու, շնորհալի ռեժիսորներ, օպերատորներ, արդեն պրոդյուսերական դպրոցն է ձևավորվում։

Panorama.am-Իսկ սցենարիստնե՞ր։

Շ.Միրզախանյան- Սցենարիստներ քիչ ունենք, սցենարական դպրոցը պետք է զարգացնել։ Այս ուղղությամբ ծրագրեր են մշակվում։ Փոփոխություններ պետք են, պետք է ուժեղացնել սցենարական դպրոցը։ Շատ դեպքերում  ռեժիսորներն են գրում սցենարները։ Կարծում եմ՝ դա մի քիչ սխալ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}