Բանից պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր զոհ է հայտնվել. Սուրեն Սուրենյանց
«Ինչպես կարող է պետության երկրորդ դեմքը պնդում անել, որ բոլորն էլ գիտեն՝ ովքեր են հանցագործները և, բայց այդ հանցագործությունն իրենց իշխանության տարիներին բացահատված չլիներ: Սա հանցագործության մասին ինքնախոստովանություն էր»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի դեպքերի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությանը:
Դրանից նա ենթադրեց, որ իշխանություներն ինչ-ինչ պատճառներով թույլ չեն տալիս հանցագործության բացահայտումը:
Սուրենյանցը եզրակացրեց, որ իշխանությունները Էժան մանիպուլյացիայով են զբաղված, կամ էլ ինչ որ բան գիտեն, որը քննչական մարմնին չեն հայտնում և պահանջեց, որ Ալեն Սիմոնյնին կանչեն քննչական մարմին և ցուցմունք պահանջեն, քանի որ առանձնացված մասով քննություն է գնում:
«Նրանց շատ ձեռնտու է իրենց համեմատել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի հետ, թե այդքան մտածում են երկրի մասին: Ես Ալեն Սիմոնյանին հիասթափեցնում եմ, քանի որ արժեհամակարգով, մտածողությամբ իրենք կարող են համեմատվել ոչ թե Կարեն Դեմիրճյանին և Վազգեն Սարգսյանին, այլ՝ Նաիրի Հունանյանի հետ»,-հայտարարեց քաղաքագետ և հավելեց. «Նաիրի Հունանյանից հետո երկրին այնքան վնաս, որքն այս իշխանությունն է տվել, ոչ մեկը չի տվել»:
Բանախոսը նաև անդրադարձավ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարած երեք համաձայնեցված սկզբունքներին՝ ասելով, թե կասկածում է, որ դրանց համաձայնություն է տվել Ալիևը:
Սուրենյանցը դիտարկեց նաև իր խոսքում Փաշինյանի՝ հանրագիտարանի հիշատակման հատվածին և ասաց. «Այսօր բանից պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի համար նոր զոհ է առաջացել, այն «Սովետական հանրագիտարան»-ն է: Փաշինյանն ամեն ինչի հղում է արել, ամեն ինչին ոտնձգություն է արել և հերթը հասել է 1977 թվականի հանրագիտարանին:
Բանից պարզվում է, որ մեր երկրի ղեկավարը ոչ թե Հայաստանի միջազգային ճանաչումն հիմք ընդունելով է տարածքային ամբողջականության մասին պատկերացում կազմում, կամ հաստատված քարտեզներով, այլ հանրագիտարանով»:
Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանը շուտով կսկսի տարբեր իրարամերժ պատմաբանների վկայակոչել՝ պատմագիտական կեղծ և իրական աղբյուրներին հղում անել:
«Եթե «Սովետական հանրագիտարան»-ի հեղինակները ողջ են, ապա ես նրանց հորդորում եմ շատ զգույշ մնալ, որովհետև Նիկոլ Փաշինյանի թիրախի դերում շատ շուտով իրենք են հայտնվելու»,-հայտարարեց Սուրեն Սուրենյանցը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- Ալեն Սիմոնյան. Նոր «հոկտեմբերի 27»-ի վտանգ տեսնում եմ