Սևանա լճից դուրս է բերվել 135 հատ խեցգետնորսիչ
Հոկտեմբերի 24-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Նորաշեն բնակավայրի հարակից ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 135 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 152 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Շրջակա միջավայրի նախարարությունից նաև հիշեցնում են, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
«Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։