Կապիտալ ծախսերի 42%-ը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին․ Ֆինանսների նախարար
ՀՀ պետական բյուջեով 2024 թվակաին կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ, ինչը 2023-ի համեմատ ավելի 23%-ով։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ կապիտալ ծախսերի 42 տոկոսը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին։ Մասնավորապես, պաշտպանության նախարարությանը կհատկացվի 555 մլրդ դրամ՝ 7%-ով ավելի, քան 2023-ին, և կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը։
Սոցիալական պաշտպանության ոլորտին էլ կհատկացվի 755 մլրդ դրամ, ինչն, ըստ նախարարի, նախորդ տարվա համեմատ ավելի է 16%-ով և կազմում է ՀՆԱ-ի 7․2%-ը։
«Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը 2024թ-ին կազմելու է 289 մլրդ դրամ՝ 39%-ով ավելի է, քան 2023թ-ին։ Արդյունքում, կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 2․8%-ով»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրթության ոլորտի ծախսերում ներառված են 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան