Իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիան
Իսրայելա-պաղեստինյան համակամարտության սրանցման և Իսրայելի հացեին Անկարայի կողմից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիայի տարածքը։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, այդ մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները՝ մեկնաբանելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունը Թուրքիայից իսրայելցի դիվանագետներին հետ կանչելու վերաբերյալ։
Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռացած դիվանագետների թվում է նաև Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը։
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավարը հայտնել էր, որ Թուրքիայից հետ է կանչում դիվանագետներին՝ երկկողմ հարաբերությունները վերագնահատելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին