ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
Երկրորդ տարին անընդմեջ ARARAT թանգարանն արժանանում է համաշխարհային մեծ համբավ վայելող «World Travel Awards» մրցանակաբաշխության Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
Թանգարանից հիշեցնում են՝ նախորդ տարվա ընթացքում ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նշանավորելով իր գերազանցությունը ոլորտում՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour» 2022 թվականին, այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour 2022» մրցանակին:
World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
- Երբ միաձուլվում են զգացմունքը, բնությունն ու բարձր ճաշակը, ծնվում է ARARAT Honey-ն
- ARARAT Honey. Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է իր համահոտային շարքի նոր խմիչքը
- Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը՝ ARARAT հայկական կոնյակների աջակցությամբ
- ARARAT թանգարանում բացվել է «Արժեքների վկայագիր» ցուցադրությունը՝ էպոսի ու արհեստական բանականության սինթեզով
- Գինու ներկրող. Ararat-ի մատակարարումը Ռուսաստան կշարունակվի
- Լեգենդար ARARAT հայկական կոնյակների ամենահեռավոր ակունքը՝ Բերդի մասնաճյուղը, 20 տարեկան է