Իսրայելի բանակը հարվածել է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Սիրիայի տարածքում ռազմական ենթակառուցվածքներին ՝ ի պատասխան երկրի ուղղությամբ կրակահերթերի, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան Սիրիայից Իսրայելի տարածքի ուղղությամբ կիրակի օրը իրականացված գնդակոծությունների, ՑԱԽԱԼ-ի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Սիրիայի կողմից գնդակոծություն է արձանագրել և պատասխան կրակ բացել:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է մնում տարածաշրջանում։
Դիմակայության նոր փուլ սկսվեց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման ենթարկվեց։ Զանգվածային գնդակոծությունից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել են հրեական պետության հարավային սահմանամերձ շրջաններ, որտեղ կրակ են բացել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչպես նաև պատանդներ վերցրել: Շարժման ռազմական թևը՝ «Ալ-Կասսամ բրիգադը», հայտարարել է «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության անցկացման մասին։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սուր» գործողությունը։
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 8 հազարը, նրանց կեսը երեխաներ են, մոտ 20 հազարը վիրավորվել են: Իսրայելում զոհվել է ավելի քան 1,4 հազար մարդ: Բացի այդ, տարբեր գնահատականներով, ՀԱՄԱՍ-ի գերության մեջ կարող է գտնվել մինչև 250 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան