Միշուստին. Հայաստանի քաղաքացիները կկարողանան պարզեցված ձևով բանկային հաշիվներ բացել Ռուսաստանում
Ռուսաստանի կառավարությունը հեշտացնում է ընկերությունների և մի քանի բարեկամ երկրների քաղաքացիների համար Ռուսաստանում բիզնեսով զբաղվելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ հանդիպմանը։
«Ստորագրված հրամանը սահմանում է 25 երկրների ցանկ, որոնց քաղաքացիները և իրավաբանական անձինք կկարողանան պարզեցված ձևով հաշիվներ կամ ավանդներ բացել ռուսական բանկերում։ Այս հնարավորությունը վերաբերում է Բելառուսին Ղազախստանին, Բրազիլիային, Հնդկաստանին, Չինաստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և մի շարք այլ երկրների»,-մանրամասնել է Միշուստինը։
«Դրա համար օտարերկրյա քաղաքացիները մինչ Ռուսաստան մուտք գործելը պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ իրենց երկրում գտնվող վարկային հաստատություն: Ժամանելուց հետո նրանք կկարողանան վճարումներ կատարել մեր բանկերում: Իհարկե, սա շատ հարմար է բոլորի համար, ովքեր գալիս են մեզ մոտ՝ զբոսաշրջիկներ, ձեռնարկատերեր։ Հուսով ենք, որ ընդունված որոշումները կօգնեն բարելավել գործընկեր պետությունների գործարար համայնքների միջև փոխգործակցությունը»,- Միշուստինի խոսքերը մեջբերում է ՌԴ կառավարության կայքը։