Աշոտյանին դիմավորեցին ծափահարություններով
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Հակակոռուպցիոն դատարանի նիստերի դահլիճում գտնվողները դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով։
Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը, վկայակոչելով Քրեական դատավարության 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, ինքնաբացարկ հայտնեց դատավորին։
«Սույն գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք ողջամիտ կասկած են հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության մեջ»,-ասաց նա։
Մելիքյանի խոսքով, ինքն այս ընթացքում խոսել է անկողմնակալ շատ դիտորդների հետ,երկորդ կարծիք չի լսել, որ դատավորն անկողմնակալ է։
«Այս հիմքերով բացարկ ենք հայտնում։ Երկու նիստերը ցույց տվեցին, որ վստահության պաշարը սպառված է»,-ասաց նա ու գրավոր միջնորդությունը փոխանցեց դատավորին։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Ղազարյան. Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը կայացրել է մի հոգի, դա հայրենիքի գողն է
- Դոնդողանման Նիկոլի գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր. Աշոտյան
- Հինգ անձ երաշխավորել է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար․ Մելիքյան
- Արմեն Աշոտյանը կշարունակի կալանավորված մնալ
- Կար-չկար մի Աստված. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան