Հայաստանում ելույթ կլունենա «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը
«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն:
«Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»... ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին: Նրա անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան