Անկարգություններ Մախաչկալայի օդանավակայանում` Իսրայելից թռիչքի պատճառով
Հոկտեմբերի 29-ի երեկոյան մարդկանց բազմություն ներխուժել է Մախաչկալայի միջազգային օդանավակայան։ Անկարգությունները սկսվել են Գազայի հատվածում պատերազմի ֆոնին Իսրայելից ժամանած չվերթի պատճառով։ Անկարգությունների և դրա մասնակիցների թռիչքուղի դուրս գալու պատճառով օդանավակայանը փակվել է մեկ շաբաթով:
«Rbc.ru»-ի փոխանցմամբ, Դաղստանի ՔԿ վարչությունը քրեական գործ է հարուցել ՝ իրադարձությունները որակելով որպես զանգվածային անկարգություններ։
Նշվում է, որ մարդիկ սկսել են հավաքվել օդանավակայանի մոտ հոկտեմբերի 29-ի երեկոյան ։ Տեղական ժամանակով ժամը 19:00-ին Թել Ավիվից այնտեղ է ժամանել WZ 4728 չվերթը: Ամբոխը սկսել է ստուգել օդանավակայան ժամանած մարդկանց անձնագրերը՝ նպատակ ունենալով գտնել այն ուղևորներին, որոնք ժամանել էին Իսրայելից։ Ավելի ուշ հավաքված մարդիկ ներխուժել են օդանավակայանի միջազգային տերմինալի շենք և արգելափակել այն, այնուհետև մարդկանց բազմությունը ներխուժել է օդանավակայանի թռիչքուղի՝ Թել Ավիվից «Red Wings» ավիաընկերության չվերթի ժամանումից հետո։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Դաղստանի հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է, որ Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ երկու ոստիկան էտուժել։
Ինչպես ավելի վաղ հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից, միջադեպի հետևանքով վիրավորվել է ավելի քան քսան մարդ, որոնց թվում կան և ուժայիններ, և քաղաքացիական անձինք, Ընդ որում վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ընդհանուր առմամբ ստացիոնար բուժման մեջ է գտնվում տասը մարդ, նույնքան էլ ամբուլատոր բուժօգնության են դիմել:
ՆԳՆ-ից հայտարարել են, որ անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը կհաստատեն տեսահսկման տեսախցիկների միջոցով և պատասխանատվության կենթարկվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան