2023 թ հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9.7%. Վահե Հովհաննիսյան
«Մենք այս տարի ունենք հիմնկան ապրնքահումքային արժեքի նվազում, պղնձի միջազգային գները նվազել են 5.4 %-ով, նավթի գները՝ 20.8%-ով և պարենի միջազգային գները՝ 14.7%-ով»,-ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ԱԺ-ում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան:
Ընթացիկ տարում արտահանումը, ըստ նախարարի բերած տվյալների, աճել է 48.4%-ով, որը պայմանավորված է դեպի Ռուսաստան վերարտահնամամբ, ինչն աճել է երեք անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արատահնումը 0.8%-ով նվազել է:
Վահե Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ 48. 8%-ով աճել է զբոսաշրջիկների թիվը, իսկ ՌԴ-ից Հայաստան այցերն աճել են 64.3%-ով: Այցերի թիվը եղել է 1 մլն 850 հազար, ՌԴ-ից՝ 945 հազար:
«Տնտեսական ակտիվության բարձր տեմպեր ենք շարունակվում ապահովել: 2023 թ հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը կազմել է 9.7%»,-հայտարարեց ֆինանսների նախարարը, տեղեկացնելով, որ դրա միջե մեծ դեր են խաղում ծառայությունների աճը, իսկ արդյունաբերությունը բացասական է ազդել տնտեսական ցուցանիշի ակտիվության աճի վրա, պայմանավորված հիմնականում Սոթքի հանքի շահագործման դադարեցմամբ:
Ըստ Հովհաննիսյանի ներկայացրած թվերի՝ աշխատավարձն աճել է 17.4%-ով, որից մասնավոր հատվածում՝ 19%-ով, իսկ պետական հատվածում՝ 9.4%-ով:
«Իրական աշխատավարձը գնաճի 3.1 %-ի, պայմաններում աճել է 13.9 %-ով, մեր զբաղված հայրենկիցներն զգալի աճ ունեն իրենց եկամուտներում»,-ասաց նա:
Հայտնելով, որ գործազուրկների թիվը նվազել է16%-ով՝ ֆինանսների նախարարը հայտարարեց. «Գործազրկության մակարդակը երկրորդ եռամսյակի ցուցանիշով կազմում է 11.7 %, որը պատմականորեն ամենացածր ցուցանիշն է»:
Հարակից հրապարակումներ`
- Ի վերջո, ՀՀ-ն որպես գործիք ի՞նչ նպատակի համար ենք նախատեսում. Նիկոլ Փաշինյան
- Կապիտալ ծախսերի 42%-ը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին․ Ֆինանսների նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան