ԱԳՆ խոսնակը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների տվյալների մասին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է․
«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»։
Ըստ այդմ՝ զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 9 խաղաղ բնակիչ,որոնցից 3-ը երեխա։ Ավելի քան 300 քաղաքացի էլ վիրավորվել է, որոնցից 231 զինծառայող, իսկ 80-ը՝ խաղաղբնակիչ։ 14 մարդ խոշտանգվել է, 64-ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է