Քաղաքական 18:22 30/10/2023 Հայաստան

Ալմա-Աթայի հռչակագրում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակում չկա․ Հայտարարություն

Մի խումբ մտավորականներ հայտարարություն են տարածել ՝ Ալմա-Աթայի հռչակագրի աղավաղումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին, որում ասվում է․

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։

Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։

Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։

Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:

Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման

արդյունքում ձևավորված նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:

Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։

Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:

Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների

հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։

Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված "անկլավները", ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության "գոյություն ունեցող սահմաններում"։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:

Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:

Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։

Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն

Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ

Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ

Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան

Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող

Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ

Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան

Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա

Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ

Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան

Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա

Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}