Աշոտյան. Մեկ ամիս է՝ դոստուպ չունեմ իմ գործի նյութերի
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը չբավարարեց Արմեն Աշոտյանի փաստաբանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Նա ասաց՝ բերված պատճառաբանությունները բավարար չեն ինքնաբացարկի համար։
Նիստի ավարտին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց խնդրի մասին։
«Ես մեկ ամիս է՝ դոստուպ չունեմ իմ գործի նյութերին»,-դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ քննիչը համակարգիչը կալանավյր տանել թույլատրել էր որոշակի ժամանակահատվածում, և այդ ժամկետն արդեն սպառվել է։
«Համակարգիչը կալանավյր մտցնելու իրավունք չունենք, կապի միջոց չունենք։ Ինձ ասացին՝ ճիշտ կլինի դիմել դատարանին, ապահովելու թույլտվություն, որ իմ պաշտպանական կողմն ինձ ապահովի կապ չունեցող համակարգչով»,-ասաց Աշոտյանը։
Այսօրվա նիստն ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 6-ին ժամը 16։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը
- Աշոտյան. Նիկոլի ստերն էլ, տառականների պես, սպրդում են ցանկացած հարմար բնական բացվածքից, յուրային ԶԼՄ-ներից
- Աշոտյան. Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի Հայաստանի որևէ ղեկավար
- Աշոտյան. ԱԺ նման փոխխոսնակի փոխարեն արդեն հիմա կարելի է օբսիդիանից կնոպկա դնել, ավելի էժան կնստի
- Աշոտյան. Նիկոլը ծախել է և ծախում է Արցախը գեպոլիտիկ շուկաներում
- Աշոտյան. Փաստը, որ Ալեն Սիմոնյանի պահանջով իր «պատվի վերականգնման» դատական նիստը անցնում է առանց տեսախցիկների, մի բանի մասին է վկայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին