Մի հատ շունչ քաշեք, գցեք էս գործը Ձեր վրայից. Աշոտյանը՝ դատավորին
«Սիրելի ժողովուրդ, ձեզ հանկարծ չթվա, որ այս բացարկը մենք հայտնում ենք իմ համար։ Այս բացարկը հայտնում ենք դատավորի համար, իր խաթր ենք հայտնում այս բացարակը»,-դատարանի դահլիճում իր ելույթն այսպես սկսեց անազատության մեջ պահվող Արմեն Աշոտյանը։
Նա նշեց՝ շատ լավ գիտակցում է, եթե դատավոր Դոլմազյանն ինքնաբացարկ հայտնի էլ, ապա այս դատարանում կամ Հայասըանի այլ դատարանում օբյեկտից դատաքննություն որսալու հավանականությունն ավելի ցածր է, քան Մարսում կյանքը գտնելու։
«Ես հո միամիտ չե՞մ, որ մտածեմ, պարոն Դոլմազյանը գնա, կգա պարոն ուրիշյանը, և ինքը կլինի ավելի լավ դատավոր։ Չէ, ես շանս եմ տալիս պարոն Դոլմազյանին ու բոլոր այն մարդկանց, ովքեր առաջին երկու դատերի ժամանակ չդիմացան բազամթիվ խնդիրների պատճառով։ Ուրեմն այս քայլին դիմում ենք Ձեր խաթր, պարոն Դոլմազյան»,-ասաց Աշոտյանը։
«Դուք Ձեր խաթրի մասին մտածեք»,-արձագանքեց նախագահող դատավորը։
«Մի հատ շունչ քաշեք, գցեք էս գործը Ձեր վրայից։ Էս գործը Ձեր վրով չի։ Մի մտեք
ուրիշի մեղքի տակ։ եթե տարբեր մարդիկ կարծում են, որ կորցնելու բան չունեն, դա սխալ մոտեցում է»,-ասաց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սամսոնյան. Արմեն Աշոտյանին մեկուսացրել են, որովհետև ամենամեծ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահն է
- Շուշան Պետրոսյան. Ներկայիս հանցագործ իշխանությանը ձեռք չեն տալիս գիտակները, արժանապատիվ հայերը
- Աշոտյանին դիմավորեցին ծափահարություններով
- Էդգար Ղազարյան. Արմեն Աշոտյանի վերաբերյալ որոշումը կայացրել է մի հոգի, դա հայրենիքի գողն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան