Արցախից բռնի տեղահանման ընթացքում ՀՀ է տեղափոխվել 11 կալանավոր
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանման ընթացքում ազատ է արձակվել 11 կալանավոր, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Այդ տվյալներին տիրապետում ենք։ Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, զբաղվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որոշ անձանցով էլ զբաղվում է ոստիկանությունը։ Անցյալ շաբաթ մեկին, ով մեղադրվում էր սպանության մեջ, Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք»,- ասաց նա։
Վ.Ղազարյանը նշեց, որ հանրապետությունից դուրս գալու սահմանափակում է դրված բոլորի համար: