Գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այլևս կկարողանանք ծախսել․ ֆինանսների նախարար
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվելիք շատ ծրագրեր ընդգրկված չեն բյուջեի նախագծում։ Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Նրա խոսքով՝ պետբյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերին վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը, ուստի բյուջեի ներկայացված սցենարում չունեն այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը պատրաստվում են իրագործել 2024 թվականին։
«Ներկայումս տարբեր պատասխանատու նախարարություններ` սոցիալական ոլորտի, առողջապահության և կրթության, աշխատում են այն հավելյալ ծրագրերի և միջոցառումների վրա, որոնք մենք պետք է ներառենք 2024 թ-ի բյուջեում։ Հետագա քննարկումներում կներկայացնենք այն բոլոր ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք հաջորդ տարի»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ բյուջեն ներկայացվել է ՀՆԱ-ի մեջ 3,2% դեֆիցիտով, բայց իրենց պատկերացմամբ, 2024-ին այն կաճի մինչև 4,6%։
«Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն մեզ վրա չի ավելացնի, քանի որ այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարներն այլևս կկարողանանք ծախսել, հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված անձանց պետական աջակցության համար շուրջ 54 միլիարդ դրամի հատկացում է արվել
- Կապիտալ ծախսերի 42%-ը 2024թ-ին կուղղվի պաշտպանության ոլորտին․ Ֆինանսների նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան