Եվրախորհուրդը միջոցառումների փաթեթով կարձագանքի Արցախից բռնագաղթածների խնդրին
Եվրախորհուրդը նախապատրաստում է միջոցառումների համապարփակ փաթեթ Հայաստան փախստականների հոսքին արձագանքելու համար։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը։
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Այս փաթեթը նպատակ ունի աջակցություն ցուցաբերել Հայաստանին վերջին շաբաթների ընթացքում 100,000 ղարաբաղահայերի, այդ թվում մոտ 30,000 երեխաների հյուրընկալելու հետ կապված խնդիրների լուծման հարցում:
Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկը Հայաստան կատարած այցի ընթացքում շփվել է համապատասխան պետական կառույցների, միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ։
Նա նշել է աջակցության հատուկ ոլորտները, որոնք ներառված են Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրում (2023-26) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրում (2021-25), ներառյալ.
-Խոցելի իրավիճակներում փախստականների մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին տրամադրվող անմիջական աջակցությամբ, մասնավորապես՝ խոցելիության գնահատման, ծառայությունների հասանելիության և փախստականների՝ իրենց իրավունքների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ,
- Առողջապահության և հոգեկան խնամքի, ներառյալ հոգեբանական աջակցության հասանելիությունը հեշտացնելը,
-Խոցելի մարդկանց հետ աշխատող մասնագետների կարողությունների հզորացում,
-Անդրադառնալով կրթական ներառականությանը և վերանայելով մասնագիտական ուսումնական ծրագրերը,
- Երեխաների իրավունքների պաշտպանություն,
-Տեղական իշխանությունների ճկունության բարձրացում:
«Այս նպատակաուղղված փաթեթի շնորհիվ մենք կաջակցենք մեր անդամ պետությանը՝ Հայաստանին և նրա ժողովրդին, քանի որ նրանք բախվում են այս աննախադեպ դժվարություններին և մարտահրավերներին»,-ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը որոշում ընդունեց բռնագաղթածներին փախստականի կարգավիճակ տալու մասին
- Լեռնային Ղարաբաղից բռնագաղթածները ստացել են ռուսական օգնություն
- Եվրախորհրդարանը հինգշաբթի ԵՄ-ին կոչ կանի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան