Կիևի հետախուզական ծառայությունների կողմից ձեռնարկված տեղեկատվական դիվերսիաները համակարգված են․ Զախարովա
Նախօրեին Դաղստանի Հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները ծրագրված և իրականացված արտաքին սադրանքի արդյունք են, որի նպատակն է խաթարել Ռուսաստանի Դաշնության ժողովրդի ներդաշնակ զարգացումը և էթնո-դավանանքային միասնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի տեսաուղերձը հրապարապվել է ՌԴ ԱԳՆ էջում։
Զախարովան ընդգծել է, որ գործողության իրականացման հարցում անմիջական և առանցքային դեր է հատկացվել Ուկրաինայի իշխանություններին։
«Զելենսկու հայտարարությունների և հրապարակումների արագությունը, ինչպես նաև դրանց բովանդակությունը ուղղակի վկայում են այն մասին, որ Կիևի հետախուզական ծառայությունների կողմից ձեռնարկված տեղեկատվական դիվերսիաները համակարգված են»,-նշել է Զախարովան:
Մանրամասն՝ տեսանյութում։