Ի վերջո, ՀՀ-ն որպես գործիք ի՞նչ նպատակի համար ենք նախատեսում. Նիկոլ Փաշինյան
«Մենք պետք է համաձայնության հասնենք, կամ արձանագրենք, թե, ի վերջո, ՀՀ-ն որպես գործիք, որովհետև պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց է, ինչ նպատակի համար ենք նախատեսում և ինչ նպատակ ենք հետապնդում այդ շատ արժեքավոր և բարձր գործիքի կռավարմամբ, ստեղծմամբ և ուժեղացմամբ»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթն ամփոփելիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ Հայաստնի Հանրապետությունը նրա համար է, որ քաղաքցիների ապրելը, անվտանգությունը և բարեկեցությունն իր տարածքում դրաձնի որպես առանցքային նպատակ:
«Մեծ հաշվով, պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր և իր երեխաների ապագան»,-ասաց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ 2023 թ հունվար-օոգոստոսին արձանագրվել է վերջին հինգ տարիների համար ծնելիության և բնական աճի ամենաբարձր ցուցանիշը՝ պատմականորեն:
«Սա է մեր առանցքային նպատակը՝ ՀՀ-ում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու և երջանիկ լինելու իրագործելի հնարավորություն և, իհարկե, այս առումով հիմնական և առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ արտաքին և ներքին: Այդ անվտանգությունը և ստեղծագործելու ազատ, ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ և երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է ՀՀ կառավարության առանցքային նպատակը և ուղենիշն այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պետք է հնարավորություն ունենան աշխատանքով ստեղծագործելով իրենց երջնկությունը և բարեկեցությունն ապահովել»,-նշեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը և շարունակեց. «Մեր հավաքական ջանքերով է, որ պետք է կարողանանք ապահովել ՀՀ քղաքացիների արտաքին և ներքին անվտանգությունը, բայց էլի եմ ուզում ասել, որ անվտանգությունն սովորաբար, կամ առավելապես հաճախ ընկալվում է, որպես միայն սպառազինություն, բանակ և ադպես շարունակ: Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողցել և չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցակարգեր, մոտեցումներ և գաղափարախոսություն դրված չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
- Լրագրողներին թույլ չեն տալիս ԱԺ-ում մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը
- Փաշինյան. Իմ վարչապետության 5 տարին լեցուն են հանրային երջանկություններով և ողբերգություններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան