Ինձ մոտիվացնում էր ընդդիմության շարժումը. Հարցում
Շարունակվող պատերազմի, կորուստների, բռնագաղթի, ողբերգությունների շղթայի, անորոշության պայմաններում ի՞նչ է մոտվացնում մարդկանց։ Panorama.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց փողոցում։
Պատասխանները խիստ տարբեր են.
«Իմ հետաքրքրությունները, իմ պլանները»։
«Ամեն ինչը՝ լավ եղանակը, բնությունը, մարդիկ, մարդկանց ժպիտը, շատ տարրական բաներ»։
«Իմ ընտանիքը, իմ աշխատանքը»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց ընդդիմության հավաքները.
«Ինձ մոտիվացնում էր ընդդիմության շարժումը, որ կարողանայինք մեր երկիրը ծաղկեցնել, բարգավաճեր երկիրը, բայց թույլ չեն տալիս։ Սեղմում են, ճնշում են. ես չեմ հասկանում՝ ազատ, ժողովրդավարական երկիրը ո՞րն ա։ Մենակ ես չեմ, որ ասեմ քիչ ենք, ուրեմն սխալ ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան