Մենք այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում. Մարտին Գալստյան
«Մենք հիանալի ենք կառավարել գնաճը՝ համեմատած ոչ միան տարածաշրջանի, այլև աշխարհի երկրների հետ»,-Խորհրդարանում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և շարունակեց. «Մենք այսօր գնաճի խնդիրը լուծել ենք և այսօր տոկոսադրույքներ ենք իջեցնում, մինչդեռ աշխարհով մեկ գրեթե բոլոր բանկերը շարունակում են տոկոսադրույք բարձրացնել, քանի որ գնաճի խնդիրը չեն լուծել»:
Նա տեղեկացրեց, որ մի քնի օր առաջ Կանդայի բանկը հաղորդագրություն է գրել, որ անցնում է նայելու այն ձևաչափը, որը ՀՀ-ն է առաջարկել և մատնանշել է ԿԲ-ի փորձը:
«Դրամավարկային քաղաքականության առումով մենք այսօր աշխարհում տենդենցներ ենք թելադրում՝ առանց ավելորդ համեստության եմ ասում»,-հայտարարեց Մարտին գալստյանը և կարևորեց ԿԲ-ում որոկյալ մասնագետների պատրաստման և մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան