Մոլդովայում շտապ արգելափակվում է մուտքը ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքեր
Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունն արգելափակում է ՏԱՍՍ-ի և ռուսական այլ առաջատար լրատվամիջոցների կայքերի մուտքերը։ Տնօրեն Ալեքսանդր Մուստյացայի համապատասխան հրամանը հրապարակել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Պարտադիր հրահանգներ պարունակող հրամանն ուղարկվել է ցանցերի և էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատակարարներին՝ կայքերն անհապաղ արգելափակելու նպատակով»,-ասվում է հաղորդագրությունում։
Արգելքը կազդի նաև «Lenta.ru», «Interfax», «Moskovsky Komsomolets», «Izvestia», «Komsomolskaya Pravda»,«aif.ru», «Rossiyskaya Gazeta», «Regnum» և «Riafan» գործակալությունների, «Sputnik ռադիոյի», ինչպես նաև մոլդովական մի շարք ռեսուրսների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Սանդուն Ռուսաստանին սպառնալիք է համարել Մոլդովայի համար
- Սանդու. Պրիգոժինն ու իր թիմն այս տարի հեղաշրջում էին նախապատրաստում Մոլդովայում
- Sputnik Մոլդովայի ղեկավարին արտաքսել են Մոլդովայից և 10 տարի արգելել մուտքը հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան