ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը
Դիվանագիտական աղյուրների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող բախումների չտարածման հարցը, պատանդներին ազատ արձակմանն ուղղված ջանքերը, մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման հրատապությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։
Զրույցի ընթացքում Ֆիդանը նաև շեշտել է, որ անընդունելի է համարում Գազայում խաղաղ բնակչության թիրախավորումը։