ՊՆ․Գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
«Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը»,- ասվում է հաղորդագրությունում։